ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն։ Ալիևը ժամանել է Չինաստան ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ օրակարգի շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով։               
 

Արման ԹԱԹՈՍՅԱՆ. «Դեմ եմ» նախաձեռնությանը դեմ արտահայտվողները լավ էլ կողմ են

Արման ԹԱԹՈՍՅԱՆ. «Դեմ եմ» նախաձեռնությանը դեմ արտահայտվողները լավ էլ կողմ են
19.01.2014 | 13:14

Սովորաբար չեմ սիրում կասկածի տակ դնել ուրիշների անկեղծությունը կամ հայրենասիրությունը, բայց կան մարդիկ, որ իրենք իրենց բացահայտում են։ Քանի՞ կոպեկ արժի Ձեր գրած «Ես էլ եմ դեմ պարտադիր կուտակայինի մասին օրենքին»-ը, եթե հետո պետք ա սկսեք «փուռը տալ» էսօրվա հանրահավաքը ու էնքան պրիմիտիվ տխմարություններից կախվեք կամ հորինեք, որ մարդիկ ծիծաղեն ձեր վրա։ Մինչև հիմա ասում էիք՝ թատրոն ա, ոչ իշխանական ուժերը իրար չեն միանա, հիմա էլ միացել են, ասում եք՝ մեկ ա թատրոն ա։ Ասում եք՝ ամեն մեկը մի կարգախոսով ա հանդես գալիս, ինչը պառակտելու ա, բայց էսօր ոչ մեկ չպառակտվեց։ Ասում եք՝ մենք ավելին էինք սպասում էս հանրահավաքից, չնայած որ բախում ա լինում, ասում եք՝ սա պայքարի ձև չի։ Ու էս ամբողջ ընթացքում դուք տանը տաք-տաք նստած «բոցեր» էիք անում, չնայած ասում եք՝ իբր դուք էլ եք դեմ։ Իսկ ինձ թվում ա՝ էս «Դեմ եմ» նախաձեռնությանը դեմ արտահայտվողները լավ էլ կողմ են էս օրենքին, որովհետև իրանց «ֆեյսբուքյան ակտիվության թոշակը» գուցե շատ ավելին ա, քան էն 5000-10000 դրամը, որը պետք ա գնա կուտակային հիմնադրամին։

Դիտվել է՝ 3930

Մեկնաբանություններ